00:00:00

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամն ազատվեց պարտադիր զինծառայությունից. Նա մասնակցելու է օլիմպիադա-2020-ին

11:38, 13 փետրվար 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 27-ամյա Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին կառավարությունը 2018-ի դեկտեմբերի 6-ի որոշմամբ տարկետում է տվել մինչև 2019 թվականի ձմեռային  զորակոչը։ Քանի որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին 26 տարին լրացել է 2019-ի հոկտեմբերի 20-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։Հետևաբար անհրաժեշտություն է առաջացելԱլեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանից։ Նշենք, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանը հանդես է գալիս աթլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: Նա նախապատրաստվում է և մասնակցելու է 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր