00:00:00

Սյունիքում բուք է. Աշոցքում ձյուն է տեղում. երեք մարզերում կան փակ ճանապարհներ

10:33, 13 փետրվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սեւանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը եւ Շիրակի մարզի Ամասիայի եւ  Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները: Սյունիքի մարզում առկա է բուք: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան եւ  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր