00:00:00

Մեկ օրում հանցագործության 64 դեպք է բացահայտվել

22:59, 06 ապրիլ 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 29, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 5, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Ընհանուր առմամբ ներկայացվել է ինքնաշեն 3 ատրճանակ, որսորդական 3 հրացան, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, հակատանկային 1 արկ և տարբեր տրամաչափի 580 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր