00:00:00

ԽՍՀՄ Խնայբանկում կորցրած ավանդների փոխհատուցումը ՀՀ-ում կարելի կլինի ստանալ 83 տարեկանում՝ 85-ի փոխարեն․ նախարար

23:55, 12 փետրվար 2020

ԽՍՀՄ Խնայբանկում կորցրած ավանդների փոխհատուցումը կարելի կլինի ստանալ ոչ թե 85 տարեկանում, ինչպես նախկինում էր, այլ 83 տարեկանում։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նախարարը պարզաբանեց, որ, ինչպես եւ նախկինում, փոխհատուցումն արտահերթ կարող են ստանալ երկրի պաշտպանության ռազմական գործողությունների մասնակիցները, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները։ Նա նաեւ հայտնեց, որ հարցը ներառված է փետրվարի 13-ի կառավարության նիստի օրակարգում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր