00:00:00

ԵԱ. Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

02:45, 13 փետրվար 2020 Սպորտ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց: Երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանզայի հետ եւ հաղթեց 7:5 հաշվով: Առաջին մրցափուլում 0:3 պարտվելուց հետո Ասլանյանը երկրորդ մրցափուլում զարգացրեց մարտավարությունը եւ պարտերից 4 միավորանոց տպավորիչ գլորում արեց՝ առաջ անցնելով հաշվի մեջ: Վերջին վայրկյաններին 2 միավորանոց գցումով ավելացրեց հաշիվը: Համառ պայքարում գոտեմարտն ավարտվեց 7:5 հաշվով: Սա Ալսանյանի երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ 2018 եւ 2019 թվականներրին: Ասլանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնի, 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել վրացի Գեորգի Շոտաձեի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով հաղթել էր սերբ Մատե Նեմեշին: Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գերլարված պայքարում 3:4 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաեւին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր