00:00:00

Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել. «Փաստինֆո»

22:34, 12 փետրվար 2020 Իրավական

«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել Դատախազություն։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը,  Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս  Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր