00:00:00

ԵԱ. Գեւորգ Ղարիբյանը տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

01:37, 13 փետրվար 2020 Սպորտ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը գոտեմարտեց երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ եւ տպավորիչ հաղթանակով 5:5 հաշվով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ղարիբյանը մեկնարկեց մեծ ակտիվությամբ: Գորգի մրցավարը պասիվություն տվեց հայ ըմբիշի, բայց Գեւորգ Ղարիբյանը հրաշալի պաշպանվեց պարտերում: Մրցակիցները գնացին հանգստի 0:1 հաշվով թուրք ըմբիշի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը 4 միավորանոց գեղեցիկ գցում կատարեց, որի շնորհիվ հաղթանակը շնորհվեց Գեւորգ Ղարիբյանին: Ամբողջ գոտեմարտի ընթացքում Հռոմի մարզադահլիճը վանկարկում էր Հայաստան: Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փառահեղ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0): Կիսաեզրափակիչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում. ժամանիկ շուտ հաղթանակ (8:0): 26-ամյա ըմբիշն առաջին լուրջ հաղթանակը տարավ մեծահասակների կազմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր