00:00:00

Brent ապրանքանիշի նավթի գինն աճել է ավելի քան 4%-ով

01:52, 13 փետրվար 2020 Տնտեսություն

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE Futures առևտրային բորսայում կայացած աճուրդի ժամանակ բարձրացել է ավելի քան 4 տոկոսով: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով բորսայի տվյալները, նավթի մեկ բարելի գինը չորեքշաբթի հասել է 56.2 դոլարի, որը նախորդ ցուցանիշից 2 դոլարով ավելին է: Վերջին անգամ տվյալ տեսակի նավթի մեկ բարելի գինը 56 դոլարից բարձր է եղել փետրվարի 6-ին: Նշվում է, որ տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսները թանկացել են 3.4 տոկոսով՝ հասնելով 51.60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր