00:00:00

Երեք անչափահասները բնակարանային բազմաթիվ գողություններ են արել. ոսկի, փող, կոնյակ, ժամացույցներ

21:23, 12 փետրվար 2020 Իրավական

2019 թ. հոկտեմբերի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդվել էր Աբովյան քաղաքի բնակիչներից մեկի տնից ժամացույցների գողության մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը արել են Աբովյան քաղաքի երեք անչափահաս բնակիչներ: Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եռյակը նաեւ այլ գողություններ է արել: Մասնավորապես, 2019 թ. հուլիսի 1-ին փորձել էին գողություն անել Նաիրյան փողոցի մի բնակարանից, իսկ սեպտեմբերի 13-ին Սարալանջի փողոցի մի բնակարանից գողացել էին ծրար, որի մեջ եղել էր փող: 2019 թ. սեպտեմբերի 4-ին Կոտայքի փողոցի մի տնից գողացել էին 520.000 դրամ եւ ոսկյա մատանի: Պարզվել է նաեւ, որ 2019 թ. հունիսի 23-ին Էլարի փողոցի մի տնից աշխատանքային գործիքների եւ կենցաղային իրերի գողությունը եւս նրանք էին արել: 2019 թ. հունվարի 1-ին Մայակովսկի գյուղի մի տնից 70.000 դրամ էին գողացել, իսկ հունվարի 4-ին նույն գյուղի մի տնից գողացել էին ոսկյա զարդեր: 2019 թ. հունվարի 19-ին փորձել էին գողություն անել Աբովյանի 3-րդ միկրոշրջանի մի բնակարանից: 2019 թ. մայիսի 17-ին Բարեկամության փողոցի մի բնակարանից ոսկյա զարդեր էին գողացել, մայիսի 28-ին Քանաքեռի փողոցի մի բնակարանից 200.000 դրամ, ոսկյա զարդեր, մետաղադրամներ եւ 2 շիշ կոնյակ էին գողացել, մարտի 10-ին՝ Սարալանջի փողոցի մի բնակարանից ոսկյա զարդեր ու 12.500 դրամ: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր