00:00:00

Մալաթիայում 24-ամյա գնչուն բռնություն գործադրելով եւ դանակի սպառնալիքով բացահայտ հափշտակել է կնոջ ոսկյա շղթան

22:43, 06 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում, 1948 թ. ծնված Գոհար Մ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, իր տանը, Գենա ներկայացած անձը բացահայտ հափշտակել է իր ոսկյա շղթան՝ խաչով եւ կախազարդով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գենան օտարերկրյա քաղաքացի, գնչու՝ 24-ամյա Նիկոլայ Ֆ.-ն է: Ապրիլի 5-ին, ժամը 10.30-ին, Բագրատաշենի անցակետից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նիկոլայ Ֆ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի թիվ 47 բնակարանում բռնություն գործադրելով եւ դանակի սպառնալիքով Գոհար Մ.-ից հափշտակել է ոսկյա շղթա` խաչով եւ կախազարդով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Գողոնը մասամբ հայտնաբերված է: Նիկոլայ Ֆ.-ն ձերբակալվել է. կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր