00:00:00

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ԱՄՆ Եյլի համալսարանում տեղի ունեցած միջոցառմանը

22:38, 06 ապրիլ 2018

Ապրիլի 3-ին ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Եյլի համալսարանում տեղի ունեցած՝ «Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան. բանակցային գործընթացում բեկման հեռանկարները» խորագիրը կրող քննարկմանը, որը կազմակերպվել էր համալսարանի հայկական ուսանողական ակումբի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Քերի Քավանոն: Քննարկման մոդերատորն էր համալսարանի ավագ գիտաշխատող, ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական (2004-2007թթ.) Թոմաս Գրեհեմը։

Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՀ դիրքորոշումը և անդրադարձ կատարել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին՝ նշելով այն ակտիվացնելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, ԱՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությամբ։

Ռոբերտ Ավետիսյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր