00:00:00

Աթենա Մանուկյանը պատրաստ է պատվով ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում

19:40, 12 փետրվար 2020 Շոուբիզնես

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում մրցույթին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում երգչուհին նշեց, որ մեծ ցանկություն ունի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ներկայացնել Հայաստանը:
Ծանոթ լինելով մրցակիցներին՝ Աթենան նշեց, որ բոլորն էլ հանդես են գալիս լավ կատարումներով, յուրաքանչյուրի երգը յուրօրինակ է: Աթենա Մանուկյանից բացի, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում են TOKIONINE-ը, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները: Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե նրանցից ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2020» երգի հեղինակավոր մրցույթում: «Թե ինչի եք ականատես լինելու փետրվարի 15-ին իմ ելույթի ժամանակ, շատ բան չեմ կարող ասել: Փակագծերը չբացելով՝ասեմ, որ այն անակնկալ է լինելու, կարծում եմ, շատերին դուր կգա, որովհետև մենք իսկապես ջանք ու եռանդ չենք խնայել լավ ելույթի համար»,-ասաց Աթենա Մանուկյանը: Խոսելով իր առաջիկա ծրագրերից՝ Աթենան նշեց, որ այժմ աշխատում է իր երգերի նոր ալբոմ լույս ընծայելու ուղղությամբ: Այնտեղ ներկայացված է լինելու 5 երգ, հիմնականում պարային երգեր են: Ծրագրեր ունի՝ կապված Հայաստանի հետ: Նախ պատրաստվում է հնարավորինս շատ տեսարժան վայրեր այցելել՝ բացահայտելու երկրի գեղեցկությունը: Նախատեսում է լինել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ինչ վերաբերում է ստեղծագործական մասին, ապա նախատեսում է իր երգացանկում ընդգրկել հայկական երգեր, առաջարկների դեպքում համագործակցել տեղական կատարողների հետ:
Video Player
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր