00:00:00

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի պետական կոնսերվատորիայում

22:09, 06 ապրիլ 2018

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն էՀայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներովդրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը ևբուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ ՎահրամՄկրտչյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացված «Ինովացիոնակուստիկ լաբորիատորիա»: Նախարարի տեղակալը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել դրահնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ: Ըստ Վահրամ Մկրտչյանի՝ նորաբաց «Ինովացիոնակուստիկ լաբորատորիան» տարածաշրջանում եզակի ստուդիա է, որը հագեցած է նման բարձրորակսարքավորումներով: ««Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով արմատական լուրջ փոփոխություններեն նախատեսվում բուհական համակարգում, և նմանօրինակ նախագծերն անշուշտ կնպաստեն կրթությանորակի բարձրացմանը: Կոնկրետ այս պարագայում՝ Կոնսերվատորիայի ուսանողները հնարավորությունկունենան ստանալ որակյալ կրթություն: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» կնպաստի նաև բուհիզարգացմանը`  խթանելով կրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը՝ որոշակի ծառայություններ մատուցելուառումով: Լաբորատորիան նաև կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացմանգործընթացին»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ լաբորատորիան բուհի ուսանողների համարգործնական կարողություններ և հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից զատ, երաժշտագետներիհամար նաև կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր հեռանկար:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր հերթին նշել է, որ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»ծրագիրը համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաևբուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին: «Նորարական երաժշտականլաբորատորիան  համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին:Լաբորատորիան հագեցած է բարձրակարգ երաժշտական գործիքակազմով»,-նշել է նա:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթությանբարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհներիտրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Կրթական ծրագրերիկենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհներիտրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի:«Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա» ծրագրում ընդհանուր առմամբ ներդրվել է 80,728,700 միլիոն ՀՀդրամ. 14, 531,166 ՀՀ դրամ պետբյուջե, 58,124,664 ՀՀ դրամ համաշխարհային բանկ, 8, 072,870 բուհի համաֆինանսավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր