00:00:00

Մասիսի ոստիկանները բացահայտել են փետրվարի 6-ի դանակահարության դեպքը

23:15, 11 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի 6-ին, ժամը 21-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հիվանդանոցում տուժողը հայտնել էր, որ Այնթապ գյուղում վիճաբանության ժամանակ անծանոթ երիտասարդ է իրեն դանակահարել: Ըստ հաղորդագրության՝ քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ դեպքը ոչ թե Այնթապ, այլ Նոր Խարբերդ գյուղում է կատարվել: Ձեռք բերված տեղեկություններով` ժամը 19-ին մոտ գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի դիմաց, մեքենա վարելիս մեկը մյուսին չզիջելու պատճառով ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ: Փետրվարի 7-ին, ժամը 10.30-ի սահմանում, կասկածվողը Նոր Խարբերդ գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:  Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր