00:00:00

Իշխող ՀՀԿ-ն մնաց մենակ

14:31, 27 փետրվար 2018

ՀՀ ԱԺ-ի այսօրվա նիստի սկզբում քվեարկության դրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագիծը: Մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես վստահ պնդում եմ, որ այս ԸՕ-ով գնալ ընտրությունների նշանակում է գնալ հերթական այլասերված ընտրությունների»,- նշեց  խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ բացի ՀՀԿ-ից բոլորը կողմ են ռեյտինգային ընտրակարգը հանելուն, ապա հավելեց, որ իրենք կողմ են այդ հարցը քննարկել մյուս քաղաքական ուժերի հետ ևս: «Որևէ մեկը չի կարող վիճարկել, որ ապրիլի 2-ին եղան ընտրություններ, որի անունը, ցենզուրայից ելնելով, որակավորումներ չեմ տա: Այս ընտրակարգը պիտի վերացվի: Կոչ եմ անում խորհրդարանին տալ հնարավորություն քննարկել այս հարցը, ընդունել ցանկացած ընդունելի, ռացիոնալ որոշում»,-հավելեց նա: ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին: Նա նկատեց, որ բոլոր երկրներում, որտեղ ընդունված է համամասնական մոդելը, այդ համակարգը տարածված է: «Աշխարհում այսօր նկատվում է տենդենց՝ հօգուտ բաց ցուցակների»: Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց դեմ քվեարկել: «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը դրվեց քվեարկության: Դրանից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս ընտրակարգը հակաժողովրդավարական է, ինչը պետք է փոխվի: «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ վարման կարգով խոսելով՝ կոչ արեց կողմ քվեարկել, որպեսզի հարցը գոնե օրակարգ ընդգրկվի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ մինչև 2022 թվականը կա բավական ժամանակ, բնականաբար, իրենք անդրադառնալու են Ընտրական օրենսգրքին, սակայն հիմա նպատակահարմար չեն գտնում դա անել: Նախագիծը չընդգրկվեց օրակարգ ձայների 39 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ: Ի դեպ կողմ քվեարկեց նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր