00:00:00

ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին

21:58, 11 փետրվար 2020 Սպորտ

Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 97 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդմին: Օլիմպիական չեմպիոնը գոտեմարտը սկսեց մեծ ակտիվությամբ: Գոտեմարտի ընթացքում թուրք ըմբիշը պարբերաբար հրահրում եւ գլխով հարվածում էր Արթուրին, ինչը հունից հանեց հայ ըմբիշին: Գորգի մրցավարը զսպեց երկու ըմբիշներին: Թուրք ըմբիշը կոպիտ գոտեմարտելու եւ ոչ սպորտային վարքի համար նկատողություն ստացավ գորգի մրցավարից, որը երկու միավոր ավելացրեց Արթուր Ալեքսանյանի հաշվին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր