Գերմանացի մասնագետն ընդամենը 10 շաբաթ առաջ էր գլխավորել մայրաքաղաքային ակումբը: Այս ընթացքում նրա գլխավորությամբ Հերտան 10 խաղից միայն 3-ում էր հաղթել, չնայած այն փաստին, որ ակումբի նոր ղեկավարությունը բավականին մեծ գումարներ էր ներդրել և ակնկալում էր ավելի լավ արդյունքներ:
Չնայած այս ամենին, Կլինսմանի հրաժարականը զարմացրել է Հերտայի ղերավակությանը, քանի որ նրանք ծրագրում էին ավելի երկար աշխատել Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզչի հետ:
Նշենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Հերտան 21 տուրից հետո 23 միավոր ունի և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: