00:00:00

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն և Պարեկային ոստիկանություն

12:25, 11 փետրվար 2020 Իրավական

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը: Սույն ռազմավարությամբ առաջարկվում է կառուցվածքային փոփոխություններ անել ՀՀ ոստիկանության համակարգում, ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն:
Մասնավորապես, առաջարկվում է Ոստիկանությունը դարձնել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում ընդգրկել Միգրացիոն ծառայությունը, ինչպես նաև դիտարկել Ներքին գործերի նախարարության կազմում  ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հնարավոր ներառումը: Նախատեսվում է Ներքին գործերի նախարարությունն ստեղծել 2021 թվականին առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշված է, որ անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն: Պարեկային ոստիկանությունը զբաղվելու է նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերով: Գործողությունների ծրագրի ուղղություններից մեկը Ոստիկանության ներքին զորքերի ապառազմականացումն է: Որպես թիրախ նշված է քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող և մասնագիտացված ոստիկանության զորքերի ապահովումը: Նախատեսվում է նաև զարգացնել քրեական ոստիկանությունը, այդ թվում՝ դետեկտիվների ինստիտուտների ներդրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր