00:00:00

ԵԱ. Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

22:42, 10 փետրվար 2020 Սպորտ

Կարապետ Չալյանը երրորդ հաղթանակը տարավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Չալյանը 5:2 հաշվով հաղթեց բելառուս Պավել Լիախին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:2 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի նկատմամբ: 1/8 եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովը: Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը գորգ էին դուրս եկել նաեւ Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ): Հայ ըմբիշները պարտվել են մեկնարկային գոտեմարտերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր