00:00:00

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներին ընդունել են ԵՄ պատվիրակության գրասենյակում

20:47, 06 ապրիլ 2018

2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակում հանդիպել են Քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովայի եւ Քաղաքական հարցերի պատասխանատու, Մարդու իրավունքներով կոնտակտային անձ Անդրեա Խալուպովայի հետ: «Հանուն Հայաստան պետության» ճակատից հայտնում են, որ հանդիպման սկզբում ներկայացվել են «Հանուն Հայաստան պետության» ճակատի գործունեությունը, նպատակները, Հայաստանի ապագայի տեսլականը: Խոսվել է Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի, 2017 թ-ի նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ ստորագրված Համապարփակ եւ Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի մասին։ Զրույցը ծավալվել է 2013-ից սկսված եւ գնալով ուժգնացած մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հալածանքների եւ քաղբանտարկյալների խնդրի, լրջագույն խախտումներով դատավարությունների, արդարադատության անկատար եւ օր-օրի վատթարացող վիճակի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումներն ու քննարկումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր