00:00:00

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ գրավի դիմաց ազատ արձակվել

12:47, 10 փետրվար 2020 Իրավական

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, եւ փետրվարի 8-ին միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին նաեւ, որ դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառելիությունը: ԱԱԾ-ից, սակայն, չասեցին, թե ինչ հոդվածով է Ֆարխոյանին մեղադրանք առաջադրվել: ՀԺ-ի տեղեկություններով՝ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց: Հիշեցնենք՝ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա՝ նրա հետ միասին հեռացել շենքից: Ժամեր անց ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար եւ խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր