00:00:00

«Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին». Բելառուսի պաշտպանության նախարարը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Տոնոյանին

22:59, 08 փետրվար 2020 Իրավական

Սյունիքի մարզում ձնահյուսի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը: «Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- ասված է ցավակցական հեռագրում: Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող մահացել է, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր