00:00:00

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

21:55, 08 փետրվար 2020 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, հենց նոր կայացրած որոշմամբ մերժեց քննիչի միջնորդությունը՝ այս օրերին բազմիցս հրապարակված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։  Այս մասին տեղեկացնում է փաստաբան Գոռ Միքայելյանը։ Վերջինս հայտնել  է, որ  կալանավորումը մերժելու դատարանի որոշումը տանում եմ ՁՊՎ՝ ձերբակալվածին արգելանքից ազատելու համար։ Հիշեցնենք, որ  կառավարության փետրվարի 6-ի նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ, ինչից հետո միայն՝ որոշ ժամանակ  անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր