03:52:20

Անի Զախարյանը հավակնում է Մշակույթի նախարարի պաշտոնին

20:10, 06 ապրիլ 2018 Քաղաքականություն

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Ավելին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ սփյուռքից արդեն գործընկերներ ունի: Նա նաև ասաց, որ  հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին: «Արմեն Ամիրյանը գուցե լավ մարդ է, լավ է խոսում, բայց որպես մշակույթի նախարար ես իրեն չեմ տեսնում»,- նկատեց նա: Հարցին՝ եթե լինի մշակույթի նախարար, կկարողանա՞ հայկականը պահպանել և ցույց տալ արտաքին աշխարհում, պատասխանեց, որ այո, եթե ունենա կառավարության և նախագահի աջակցությունը, քանի որ դա միայն նախարարի գործունեության շրջանակներում չէ: Քաղաքական գործիչը Կառավարությունում հավանում է Վիգեն Սարգսյանի, Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի, Սուրեն Կարայանի աշխատանքը: «Կուզեի, որ իմ մեջ ավելի լուրջ քաղաքական գործիչ կին տեսնեք, ավելի սուր հարցեր պատրաստեք, որ ես էլ ավելի պատրաստված գամ մամուլի ասուլիսներին»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31