00:00:00

Կավանին տրանսֆերային պատուհանի վերջին օրը մերժել է «Բարսելոնային»

22:56, 08 փետրվար 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձել է պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ: L'Equipe-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» Կավանիին ձեռք բերելու փորձ կատարել է իսպանական «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոյի տեղափոխության հարցում մերժում ստանալուց հետո: Կավանին մերժել է «Բարսելոնայն», քանի որ կատալոնական ակումբի առաջարկած պայմանագիրը նախատեսված է եղել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: Էդինսոն Կավանիի տեղափոխությամբ հետաքրքրված էին նաև Լոնդոնի «Չելսին» ու Մադրիդի «Աթլետիկոն», սակայն 32-ամյա հարձակվողը, չկարողանալով համաձայնության գալ թիմերի հետ ֆինանսական կետերի շուրջ, որոշեց շարունակել մրցելույթները ՊՍԺ-ում: Ընթացիկ մրցաշրջանում Կավանին փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր