00:00:00

2 օր առաջ Թեղուտի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 150 ծառի կոճղ ու 40 հա տարածք

18:45, 08 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի 8-ին, ժամը 09:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Թեղուտ գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել 8 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 13:04-ին: Այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և մոտ 150 հատ ծառի կոճղ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ախեթք» կոչվող հանդամասում: Կապ է հաստատվել «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի անտառային հատվածում։ Մթության պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել։ Փետրվարի 7-ին, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին:
Եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր