00:00:00

Մութ պատմություններ ՊՆ-ում. ո՞վ է ծեծել զինծառայողին

19:53, 06 ապրիլ 2018

armtimes.com-ը գրում է. «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր ստացել, որ Արցախի ՊԲ N զորամասում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Արեյանը նորակոչիկ զինվորին այնպես է ծեծել, որ զինվորը Արցախից հայտնվել է Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նշվում էր նաեւ, որ վերոնշյալ գումարտակի հրամանատարը հաճախակի է զինվորներին ծեծի ենթարկում: Մեզ հետ զրույցում Արթուր Արեյանը հերքեց լուրը, նշելով, որ երբեք զինվորի չի խփել: Այնուհետեւ հիշեց, որ մարտի 7-ին զորամասի լոգասենյակում շարքայիններ Ալբերտ Միհրանյանը եւ Արթուր Սիմոնյանը միմյանց հետ վիճաբանություն են ունեցել, ինչի արդյունքում Արթուր Սիմոնյանը հոսպիտալացվել է Ստեփանակերտի այնուհետեւ` Մուրացանի հոսպիտալ: Արթուր Արեյանը նաեւ նշեց, որ գործն ուղարկել են դատախազություն, եւ Ալբերտ Միհրանյանը 20 օրով կարգապահական զորամաս է գնացել: Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ Կարեն Սեւտերտերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդ Արթուր Սիմոնյանն այս պահին 10 օրով արձակուրդում է գտնվում եւ հիվանդի վիճակը գնահատեց բավարար: Սեւտերտերյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է զինվորը հայտնվել այնտեղ եւ զինվորի  կոնտակտային տվյալներն էլ չի կարող տալ: Քիչ հետո խմբագրությունը զանգ ստացավ: Զանգահարողը ներկայացավ որպես տուժող Արթուր Սիմոնյան եւ նշեց, որ կռիվը եղել է իր եւ համածառայակից Ալբերտ Միհրանյանի միջեւ, գումարտակի հրամանատարը կապ չունի: Թե ինչպե՞ս էր զինվորն իմացել, որ իրեն ենք փնտրում, չճշտվեց: Փոխարենը Սիմոնյանն անընդհատ նշում էր, որ գումարտակի հրամանատարը կապ չունի դեպքի հետ եւ անձամբ ինքը վատ վերաբերմունք չի ստացել Արթուր Արեյանից: Սիմոնյանը պնդում էր, որ վիճաբանության պատճառն իրար չհասկանալն է եղել: Նրա խոսքով՝ վիճաբանությունից հետո գումարտակի հրամանատարն իրենց տարել է զորամասի հրամանատարի տեղակալի մոտ, դիտարկմանը, թե այդ վիճակում ինչպե՞ս են զորամասի հրամանատարի մոտ տարել, արդյո՞ք համեմատաբար լավ վիճակում է եղել, եւ զորամասի հրամանատարի տեղակալի սենյակում գումարտակի հրամանատարը ծեծել է իրեն, Սիմոնյանն արձագանքեց, որ՝ ոչ, զորամասի հրամանատարի տեղակալի սենյակ են տարել, հետո անմիջապես հոսպիտալ: Հարցին՝ Արթուր Արեյանն առհասարակ զինվորներին չի՞ խփում, Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ Ալբերտ Միհրանյանն անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359.1 եւ 358.1 հոդվածներով հարուցված քրեական գործով: 359.1 հոդվածը տրամաբանությանը մոտ է՝ «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: Միայն թե անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի այս ամենի հետ 358.1 հոդվածը, երբ երկու զինծառայողներն էլ նորակոչիկներ են:   Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր