00:00:00

«Սուրբ Աստվածածին» եկեղեցուց սրբապատկեր են գողացել. դեպքից րոպեներ անձ կասկածյալին գտել են

13:30, 08 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգեւոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել: Ոստիկանությունից  հայտնում են, որ նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժ.15.30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։ Գողոնը հայտնաբերված է։ Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր