00:00:00

Հույս ունենք, որ չենք նեղացնում նրանց, ում մարզերով չենք անցնելու. Փաշինյան

19:32, 06 ապրիլ 2018

«Իմ քայլը» հասավ Տավուշի մարզ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շարժման մասնակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրանք այստեղ տնկեցին ժողովրդավարության ծառ՝ հայտարարելով, որ Հայաստանում պետք է ժողովրդավարություն լինի, այս ստահոդ պետությունն ընդունելի չի կարելի համարել: Փաշինյանը նշեց, որ 5 մարզերում են անցնում իրենց ճանապարհի ընթացքում, որն ուղղված է դեպի Ազատության հրապարակ, որտեղ ժամանելու են ապրիլի 13-ին 18:30-ին: «Հույս ունենք, որ չենք նեղացնում մյուս մարզերի բնակիչներին, նրանց որ իրենց մարզերի տարածքով չենք քայլում, բայց մենք հոգով նրանց հետ ենք, ողջունում ենք բոլորին ու սպասում ենք նրանց ապրիլի 13-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում» Այս շարժումը, հիշեցնենք, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր