00:00:00

Ավանի ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանություն

18:42, 07 փետրվար 2020 Իրավական

Հունվարի 22-ին, ժամը 09.12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ից ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելով, Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են օդակարգավորիչը՝ օդազտիչ մեխանիզմով: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին, ժամը 17.40-ին, նա ներկայացել է Ավանի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր