«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ու թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր-Շտեգենը վիճել են մարզման ժամանակ:
Թիմակիցների միջև միջադեպի մասին հայտնում է իսպանական El Pais պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ, Մեսսիի ու տեր-Շտեգենի միջև կոնֆլիկտը սկսվել է դրվագներից մեկում գնդակի համար պայքարից հետո:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ վիճաբանություն է տեղի ունեցել նաև Մեսսիի ու «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի միջև:
Մամուլում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, համաձայն որի` 32-ամյա արգենտինացին գոհ չէ այն ամենից, ինչ կատարվում է «Բարսելոնայում» ու 20 տարի ակումբում անցկացնելուց հետո կարող է հեռանալ:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 24 հանդիպման է մասնակցել, դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: