00:00:00

Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է սպորտի միջազգային օրվա առթիվ

19:25, 06 ապրիլ 2018 Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդես է եկել շնորհավորական ուղերջով` սպորտի միջազգային օրվա կապակցությամբ. «Ապրիլի 6-ի՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին: Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի և համերաշխության համընդհանուր գաղափարներին: Սպորտը, լինելով նաև կրթության, զարգացման, առաջընթացի և խաղաղության խորհրդանիշներից մեկը, նպաստում է տարբեր ազգերի և հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարների տարածմանը և հաստատմանը: 2013 թվականի օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովը, ապրիլի 6-ը հռչակելով Սպորտի միջազգային օր, մեկ անգամ ևս ընդգծեց սպորտի նշանակությունը՝ որպես զարգացման և խաղաղության գրավականի: Կրկին շնորհավորում եմ բոլորին, մաղթում լինել առողջ, կոփված, զբաղվել սպորտով և միանալ մեր համերաշխ մարզական ընտանիքին՝ մարզաշխարհին»,- Հրաչյա Ռոստոմյանի ուղերձն է փոխանցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր