00:00:00

Moody's-ը չի բացառում, որ նավթի գները մեկ տարի կմնան ճնշման տակ կորոնավիրուսի պատճառով

17:59, 06 փետրվար 2020 Աշխարհ

Նավթի խոշոր սպառող Չինաստանում նավթի պահանջարկը կարող է կրճատվել 10%-ով կամ օրական 14 մլն բարելով՝ երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Եթե համաճարակը շարունակվի 6 ամսվա ընթացքում, ապա նավթի առեւտրային պաշարների աճը կմնա ճնշման տակ մեկ տարվա ընթացքում: Այս մասին ասվում է Moody's-ի զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եթե պահանջարկը նվազի կես տարվա ընթացքում, ապա նավթի համաշխարհային պաշարները կարող են մեծանալ 250 մլն բարելով: Նման աճը կարող է կանգնեցնել մեկ տարվա ընթացքում նավթի գնաճը»,- գրում են գործակալության վերլուծաբանները: Նրանք զուգահեռներ են անցկացրել 2015-2016 թվականների նավթային ճգնաժամի հետ, երբ Brent տեսակի նավթի արժենշումն ընկել էր մեկ բարելի դիմաց մինչեւ 28 դոլար: Այդ ժամանակ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների նավթի առեւտրային պաշարներն աճել են մեկ բարելի դիմաց 300 միլիոնով: Եթե ՕՊԵԿ+ երկրները հետագայում եւս շարունակել կրճատել արդյունահանումը, ապա դա թույլ կտա պահպանել մեկ բարելի դիմաց 50 դոլարի սահմաններում գինը՝ կարծում են Moody's-ում: Գործակալության վերլուծաբանները հավելում են, որ նավթի գների հետագա նվազեցումը կհանգեցնի նաեւ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման անկմանը: Կորոնավիրուսը, որի դեմ արդյունավետ բուժում դեռեւս չկա, կարող է նվազեցնել նաեւ գազի գները, քանի որ Չինաստանը գազի խոշոր գնորդներից է:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր