00:00:00

Ֆիզիկական ակտիվություն. կանխարգելենք ոչ վարակիչ հիվանդությունները

18:25, 06 ապրիլ 2018 Առողջություն

[caption id="attachment_21943" align="alignleft" width="300"] sdr[/caption] Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ֆիզիկական թերակտիվությունն առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտ-անոթային, քաղցկեղի, շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից է: Միջազգային նոր մոտեցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարության կողմից Արարատի և Արմավիրի մարզերում ներդրման փուլում է ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա բնակչության շրջանում բարձրացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը և նվազեցնել վերը նշված հիվանդություններով հիվանդացությունը և դրանց բարդությունների առաջացումն ու տարածվածությունը: Առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից խորհրդատվության գործընթացը միջազգային մոտեցումներին համահունչ իրականացնելու համար Արարատի և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվել են դասընթացներ Արտաշատ, Մասիսի, Վեդու, Արարատի, Էջմիածնի և Արմավիրի բժշկական կենտրոններում: Տարածաշրջանի պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների տեղամասային թերապևտներն ու ընտանեկան բժիշկները ծանոթացել են ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությանը, ընթացակարգի կազմակերպմանը, այն հարցերին, որոնց պետք է ուշադրություն դարձնել պացիենտների հետ զրույցի ժամանակ` խրախուսելով առողջ կենսակերպը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր