00:00:00

Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստի զինվորական ծառայությունից տարկետում կտրվի

02:14, 06 փետրվար 2020 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ՝ Ջորդի Ջոաո  Մոնրոյ Արարատին և Արթուր Դանիելյանին 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը կտրվի տարկետում:Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում: Տարկետումը կտրվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու և Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հանգամանքով: Երկու ֆուտբոլիստներն էլ հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր