00:00:00

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում անցկացվելիք կարատեի Եվրոպայի առաջնությանը

18:18, 06 ապրիլ 2018 Սպորտ

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը եւ դիմել Թուրքիայի կառավարությանը, որպեսզի նրանք եւս հրաժարվեն մասնակցությունից: Բայց Թուրքիայի կիոկուշին կարատեի թիմերից մեկը ցանկություն է հայտնել մասնակցել եւ ապրիլի 6-ին կժամանի Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Ապրիլի 7-8-ը Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որը նվիրված է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին: Առաջնությանը մասնակցելու է 28 պետություններից շուրջ 700 մարզիկ: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների ներկայությամբ կանցակցվեն մրցումները:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30