00:00:00

Շուշանիկ Բախշյանին մեղադրողը պահանջեց դատապարտել 3.5 տարվա ազատազրկման

18:15, 06 ապրիլ 2018

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր, մեղադրական ճառով հանդես եկավ գործով մեղադրողը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արա Մնացականյանը պահանջեց մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման, իսկ Անի Բաբելյանին` 2.5 տարվա: Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, երկու օր անց էլ նորածին աղջիկն էր մահացել: Գործով կա 2 ամբաստանյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանն էլ 2015թ.-ի հուլիսի 25-ին հերթապահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր