00:00:00

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 2021 թվականից ոչ շուտ

22:40, 04 փետրվար 2020 Աշխարհ

Չինական կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 2021 թվականից ոչ շուտ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերի ռուսական կենտրոնին։ Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ չինացի բժիշկները հայտնել են, որ պատվաստանյութերը կարող են ստեղծվել հաջորդ տարվա ավարտից ոչ շուտ, քանի որ պահանջում են կլինիկական փորձարկումներ, որոնք առնվազն մեկ տարի են տևում։ Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ չինացի գիտնականներին հաջողվել է առանձնացնել կորոնավիրուսի շտամները։ Դրանց հիման վրա էլ ստեղծվելու են պատվաստանյութերը։ Նշենք, որ կորոնավիրուսից մահացության դեպքերը 427-ի են հասել։ Վարակակիրների թիվն արդեն գերազանցում է 20 հազարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր