00:00:00

Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է ՀՖՖ-ի չարաշահումների քրգործով

16:07, 04 փետրվար 2020 Իրավական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հարցանքննվել է ՀՖՖ-ի չարաշահումների քրեական գործով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նշենք, որ այսօր Հայրապետյանը բերման է ենթարկվել։ Եվ հարցին՝ արդյոք ՀՖՖ-ի քրեական գործո՞վ է բերման ենթարկվել Հայրապետյանը, փաստբանն ասաց․ «Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ բերման ենթարկելու գործողությունը որեւէ առնչություն չունի ՀՖՖ-ի քրեական գործի հետ։ Ասեմ ավելին, պարոն Հայրապետյանն այդ գործով երեկ հարցաքննվել է՝ որպես վկա եւ տվել է ցուցմունքներ այդ առերեւույթ դեպքի հետ կապված»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր