00:00:00

Սինգապուրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի

20:06, 04 փետրվար 2020 Աշխարհ

Սինգապուրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի, բժիշկները հաստատել են երկրի ներսում վիրուսի փոխանցման առաջին դեպքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը: «2020 թվականի փետրվարի 4-ի ժամը 14:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 10:00-ի)` Առողջապահության նախարարությունը հաստատել է Սինգապուրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ևս վեց դեպք, որոնցից 4-ի դեպքում վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Հիվանդացածներից երեքը մայրցամաքային Չինաստանից ժամանածների հետ է շփվել, չորրորդը շփման մեջ է մտել երկրի ներսում վարակված հիվանդի հետ: Եվս երկու հոգի հունվարի 30-ին Սինգապուրի քաղաքացիներին Չինաստանից տարհանման շրջանակում է ժամանել երկիր։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր