00:00:00

Windows-ի թարմացումը հանգեցրել է «մահվան կապույտ էկրանին»

19:33, 04 փետրվար 2020 Աշխարհ

Windows 10-ի օգտատերերը բողոքել են համակարգի հերթական թարմացման հետ կապված խնդիրների մասին: Թարմացումից հետո հայտնվել է «մահվան կապույտ էկրանը», իսկ ձայնը` անջատվել, փոխանցում է Lenta-ն` վկայակոչելով Windows Latest-ը: Այն մասին, որ Windows-ի թարմացումը հանգեցրել է «մահվան կապույտ էկրանին», օգտվողները բողոքել էին Microsoft-ի ֆորումներում և սոցիալական ցանցերում: Օպերացիոն համակարգի կրկնօրինակների սեփականատերերը ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ սխալները հայտնվել են KB4532695-ի թարմացումից հետո, որը պետք է շտկեր որոնումը համակարգում: Ըստ օգտատերերի` որոշ համակարգիչներում անհայտ համակարգային սխալի պատճառով անհետացել է նաև ձայնը և էականորեն կրճատվել է համացանցից ֆայլեր ներբեռնելու արագությունը: «Մահվան կապույտ էկրանը» կամ BSoD-ը հայտնվում է Windows համակարգի կրիտիկական սխալի պատճառով: Windows Latest-ը մանրամասնել է, որ BSoD-ի սովորական պատճառը խնդրահարույց դրայվերներն են կամ Windows-ի անսարք թարմացումը: Microsoft-ը դեռ չի արձագանքել խնդրին: Դատելով արձագանքներից` որոշ դեպքերում խնդիրը լուծվում է համակարգի վերագործարկման կամ համակարգի «մաքուր» տեղադրման միջոցով: Սակայն, առնվազն մեկ դեպքում KB4532695-ի թարմացումը հանգեցրել է նրան, որ օգտագործողի համակարգիչը դադարել է արձագանքել միացման ֆիզիկական կոճակին: «Իմ հիշողության մեջ առաջին անգամ ես չկարողացա հեռացնել խնդրահարույց թարմացումը»,- մեջբերում է պարբերականը օգտատիրոջ խոսքերը: Հունվարի վերջին Windows 7-ի կրկնօրինակների սեփականատերերը դժգոհում էին, որ իրենց համակարգիչների աշխասեղաններից անհետացել է գրաֆիկական ձևավորումը: Սխալը, որը սովորաբար առաջանում է ՕՀ-ի չլիցենզավորված պատճենն օգտագործելիս, հայտնվել է հնացած համակարգի համար վերջնական համակարգային թարմացման հայտնվելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր