00:00:00

Գոռ Վարդանյանի պառակտիչ նպատակն ու Եվրոպայի առաջնությունը (տեսանյութ)

17:32, 06 ապրիլ 2018 Սպորտ

Երևանի քաղաքապետարանի, Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ապրիլի 7-ին և 8-ին Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկելու է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800 ամյակին: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ առաջնությանը մասնակցելու են 28 պետությունների ազգային հավաքականների թվով 700 առաջատար մարզիկներ, ովքեր իրենց ազգային առաջնություններում լավագույն արդյունք են գրանցել: Մրցաշարն անցկացվելու է երեխաների, պատանիների եւ մեծահասկների միջեւ:Մրցաշարը սպասարկելու է միջազգային որակավորում ունեցող մրցավարական կազմը: Նշենք, որ տեւակական ժամանակ է Հայաստանի տարբեր մարտարվեստների ֆեդերացիաների նախագահների եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի միջեւ առկա է լարվածություն: Վարդանյանը նպատակադրվել է հանրապետական ֆեդերացիաներին կից ստեղծել քաղաքային ֆեդերացիաների խորհուրդ, ինչը անընդունելի են համարել բազմաթիվ ֆեդերացիաների նախագահներ: Հաշվի առնելով այս հանգամանքը  Irakanum.am-ը Անդրանիկ Հակոբյանից հետաքրքրվեց, թե հրավիրված է արդյո՞ք Գոռ Վարդանյանը մրցաշարին եւ արդյոք Կիոկուշին կարատեի քաղաքային ֆեդերացիա ստեղծվել է: Ի պատասխան Հակոբյանը տեղեկացրեց, որ մրցաշարին  հրավիրված են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում եւ Գոռ Վարդանյանը: Ինչ վերաբերում է քաղաքային ֆեդերացիա ստեղծելու Վարդանյանի առաջարկին, ապա ըստ Հակոբյանի այն պառակտիչ նպատակ է հետապնդում եւ ինքը դեմ է արտահայտվել: Անդրանիկ Հակոբյանը հայտնեց, որ հրավիրվածների շարքում են նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=DHBS8vyODiE&feature=youtu.be    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր