00:00:00

Չինաստանի իշխանությունները վարակվածների թվի աճի դանդաղում են գրանցել Ուհանում

18:15, 04 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը դանդաղում Է: Այդ մասին հայտնել Է առողջապահության հարցերի պետական կոմիտեի բժշկական քաղաքականության վարչության ղեկավարի տեղակալ Ցզյաո Յահուեյը: «Փետրվարի 3-ին Ուհանում հաստատել են 12 հազար 568 մարդու վարակում, նախորդ օրվա համեմատությամբ նրանց թիվն աճել Է 56-ով. հսկողության տակ գտնվող նոր հիվանդների թիվը կազմել Է 194 մարդ, նախորդ օրվա համեմատությամբ նվազել Է չորսով»,-նրա խոսքը մեջբերում Է China news գործակալությունը: Կոմիտեի տվյալներով՝ պացիենտները մինչեւ դուրս գրվելը հիվանդանոցում մնում են միջին հաշվով ինն օր, իսկ Հուբեյի նահանգում՝ 20 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր