00:00:00

Մեքսիկայում անհայտ անձինք կողոպտել են խնջույքի ավելի քան 70 հյուրի

17:22, 04 փետրվար 2020 Աշխարհ

Զինված անձինք ավազակային հարձակում են գործել Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուեվո Լեոն նահանգի Սիենեգա դե Ֆլորեսում քաղաքապետարանի կողմից կազմակերպված խնջույքի հյուրերի վրա: Մոտենալով տանը, որտեղ ընթանքում էր խնջույքը` հանցագործները վիրավորել են առնվազն յոթ մարդու, ինչից հետո վերցրել ավելի քան 70-ի թանկարժեք իրերն ու փողերը: Հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Televisa-ն: Ձերբակալել կողոպուտի մասնակիցներին թարմ հետքերով չի հաջողվել: Ըստ ոստիկանության աղբյուրի, որին հղում է հեռուստաալիքը` տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է: Մարզի դատախազությունը սկսել է հետաքննել դեպքի հանգամանքները: Հանրային անվտանգության ազգային համակարգի գործադիր քարտուղարության համաձայն` 2019 թվականին Մեքսիկայում առնվազն 35.5 հազար դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել: 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Հանրային անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նախարար Ալֆոնսո Դուրասոն խոստովանել էր, որ կառավարությունը չի հասել իր նպատակներին հանցագործության դեմ պայքարում: Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հունվարի 15-ին խոստացել էր, որ իշխանությունները մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը կհասնեն հանցավորության կրճատմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր