00:00:00

Կորոնավիրուսը հասել է Բելգիա. երկրում գրանցվել է վարակման առաջին դեպքը

16:42, 04 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված Բելգիայի քաղաքացուհու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով թագավորության առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը: «Բոլոր ինը հայրենակիցները, որոնք կիրակի երեկոյան վերադարձել են Ուհանից, զինվորակական հոսպիտալում մանրակրկիտ հետազոտություն են անցել: Նրանցից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Հիվանդի վիճակը կայուն է: Վիրուսակիր քաղաքացուն հետագա բուժման համար տեղափոխել են Բրյուսելի հիվանդանոցներից մեկը: Չինաստանից վերադարձած այլ բելգիացիների մոտ վտանգավոր վիրուս չի հայտնաբերվել: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր