00:00:00

Blackberry արտադրողը որոշել է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

16:31, 04 փետրվար 2020 Աշխարհ

TCL Communication ընկերությունը մտադիր է դադարեցնել Blackberry սմարթֆոնների արտադրությունը: Այս մասին ընկերությունը հայտնում է Twitter սոցիալական կայքի իր էջում: «TCL Communication-ը BlackBerry շարժական սարքերի մշակման, արտադրության և վաճառքի իրավունք այլևս չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունը կդադարեցնի սմարթֆոնների վաճառքն օգոստոսի 31-ից, սակայն առաջիկա երկու տարիների ընթացքում օժանդակ ծառայություններ կմատուցի մինչ այդ տարեթիվը վաճառված հեռախոսներին: TCL Communication ընկերությունը շնորհակալություն է հայտնել գաջեթն օգտագործողներին: Այս որոշումը հիմնականում պայմանավորված է ոչ թանկ սենսորային էկրաններով գաջեթների ֆոնին Blackberry հեռախոսների վաճառքի զգալի նվազման հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր