00:00:00

Մահացել է Քենիայի նախկին նախագահ Դանիել Արապ Մոին

15:41, 04 փետրվար 2020 Աշխարհ

95 տարեկանում մահացել է Քենիայի նախկին նախագահ Դանիել Արապ Մոին հայտնում է տեղական Citizen TV հեռուստաալիքը` վկայակոչելով նախկին նախագահի մամուլի քարտուղար Լի Նժիրուին: «Մոին գտնվում էր Նայրոբիի հիվանդանոցում 2019-ի հոկտեմբեր ամսից և մինչև կյանքի վերջին օրը չէր լքել հաստատությունը»,- հայտարարել է Նժիրուն՝ հավելելով, որ նախկին նախագահի առողջությունը վերջին երեք տարվա ընթացքում անընդհատ վատթարանում էր: Հեռուստաալիքը հայտնում է, որ Մոիի մահվան մասին երեքշաբթի առավոտյան պաշտոնապես հայտարարել էր նաև երկրի ներկայիս նախագահ Ուհուրու Քենիաթան, փոխանցում է РИА Новости-ն: Դանիել Արապ Մոին ստանձնել էր Քենիայի նախագահ պաշտոնը երկրի նախորդ առաջնորդ Զոմո Քենիաթայի մահից հետո և աշխատել էր մինչև 2002 թվականը, երբ նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել նրա մրցակից Մվայի Կիբակուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր