00:00:00

Էջմիածնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

10:57, 04 փետրվար 2020 Իրավական

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 3-ին, ժամը 20:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել Գառնիկ Ա.-ի դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր