00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են փայտանյութով բեռնված մեքենա

23:47, 03 փետրվար 2020 Իրավական

Ապօրինի ծառահատումների և տեղափոխման դեմ ոստիկանության պայքարի շրջանակներում Դիլիջանի ոլորաններում ոստիկանները հայտնաբերել են 3 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենա։ Աչաջուր գյուղի բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը բարձել է Աչաջուր գյուղի սկզբնամասում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր