00:00:00

Երեւանում թալանել են Վրաստանի դեսպանի ավտոմեքենան

23:23, 03 փետրվար 2020 Իրավական

Երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու դեպքը: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ գողությունը կատարելու կասկածանքով կենտրոնականի ոստիկանները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Գեղամ Ս.-ին: Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված Mercedes E220 մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել է կողային հայելիները: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանական հատուկ օպերացիան կրել է «Գենացվալե» անվանումը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր